Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:33 18-04-2025

«Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են

Oragir.News-ի ընթերցողներից մեկն ահազանգում և պատմում է, որ հունվար ամսին այցելել է «Դոկտոր Ավոյան» ստոմատոլոգիական կենտրոն, որտեղ սխալ բուժման հետևանքով նրա ատամնաշարն ամբողջովին վնասել են։

Նշենք, որ բուժառուն պատրաստվում է դիմել դատարան։

«Հունվար ամսից սկսել ենք ատամներս սարքել։ Ցերկոնե շապիկներ պետք է փոխեինք, ընդամենը պետք էր սպիտակեցնել։ Բժիշկը, առանց իմ կարծիքը լսելու, որոշում է, որ ատամներս չափից շատ պետք է տաշվեն, դրվեն մոստեր։ Այդ ընթացքում ինքը ինձ ասեղով ծակում է, ես չեմ զգում, թե դա ինչ է, բայց զգում եմ, որ ինչ-որ մի բան կատարվեց։ Ասում է՝ կանցնի, ողողումներ արա։ Հաջորդ այցին դեղ է դնում, մի քանի օր ցավը մեղմանում է»,-պատմեց մեր զրուցակիցը։

Բուժառուի խոսքով՝ դեպքից օրեր անց լինդը սկսում է կարմրել, արյունահոսել։ Նա նաև պատմեց, որ մինչև իր ոստիկանություն կանչելը բժիշկն է կանչում։

«Դոկտորը ոչինչ չի պարզաբանում, ասում է՝ ողողումներ արա, կանցնի։ Իմ առողջությունը և հոգեկանը խանգարվեց, չեմ կարողանում նորմալ հաց ուտել»,- եզրափակեց նա։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև տվյալ բժշկի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Տեսանյութ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ