Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:21 18-04-2025

44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է

Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել.

«Հայտնում եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր, իմ պաշտպանյալ Գարիկ Գալեյանն այս պահին գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ։

Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գ.Գալեյանի նկատմամբ կիրառվել է ԵՐԵՔ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում ընթացած դատալսումների ընթացքում Գ.Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։

Հետևաբար այլևս բացակայում է պաշտպանյալիս անազատության իրավական հիմքը, մինչդեռ նա շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի («բռասլետի») կիրառմամբ հսկողության ներքո»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել