Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:32 17-04-2025

Տվեք ինձ ձեր ավել 450 հազար դրամը, ես ձեր ընտանիքին ապոհովեմ մակարոնով, կետչուպ էլ կտամ․ ՔՊ-ական

«Խոսում եք «պադավատապետությունից»․ այս տարվա հունվարի 1-ից, մենք, որպես հանձնաժողով, այլեւս մեքենա չունենք։ Ձեր խմբակցության ղեկավարը՝ իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ պահին հրաժարվեք էդ «պադավատից», ես երաշխավորում եմ՝ տարեկան տրանսպորտի փաթեթ ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղը։ Մենք այլեւս չունենք, դուք ունեք եւ կամ ձեր խմբակցության պատգամավորին ասեք, որ «պադավատապետությունից» խոսում է, թող ձեզ նայի, մենք այլեւս չունենք, դուք՝ ունեք։ Հրաժարվեք։ Դուք նաեւ նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության կարգ, մի քիչ էլ զեղչեր՝ կառնենք»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների քննադատություններին։

Ընդդիմադիր պատգամավորի՝ թանկացումների մասին դիտրկումներին ի պատասխան էլ Գաբրիելյանն ասաց, որ գները թեև բարձրացել են, բայց քաղաքացիների միջին աշխատավարձը 170 հազարից դարձել է 270 հազար դրամ և առաջարկեց՝ որ պահից որ «Հայաստան» խմբակցության անդամը համաձայնի իրեն տալ իր աշխատավարձի ավելացած 450 հազար դրամը, երաշխավորում է նրանց ամբողջ ամիս մակարոնով ապահովել․ «Պետք ա՝ հետը կետչուպ էլ կտամ, եթե պեստոյով եք ուզում, պեստո էլ կառնեմ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով