copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:49 16-04-2025

Համոզված եմ՝ ՀՀ-ի եզդիները շարունակելու են իրենց ներդրումը ունենալ մեր պետության զարգացման գործում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով․

«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:

Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսվելու ուրախությամբ, կրկին բարեմաղթանքի խոսքեր հղելու Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եզդիները, որպես պատասխանատու քաղաքացիներ, շարունակելու են իրենց տեսանելի ներդրումը ունենալ մեր պետության զարգացման գործում։

Կառավարությունն իր հերթին վճռական է տրամադրված Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի ինքնության պահպանմանն ու զարգացմանը, կրթության հասանելիությանը, տնտեսական ակտիվությանն աջակցելու հարցում։

Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի Հանրապետության, ՀՀ եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության, հաջողությունների և երջանկության տարի»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը