copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:50 12-04-2025

Թրամփը նահանջում է․ էլեկտրոնիկայի պատասխան տուրքերը չեղարկվեցին

Սմարթֆոններն ու համակարգիչները կազատվեն նախագահ Դոնալդ Թրամփի պատասխան մաքսատուրքերից՝ ըստ երկրի մաքսային և սահմանների պաշտպանության նոր ուղեցույցի:

Ինչպես հաղորդում է CNBC-ն՝ Թրամփը այս ամսվա սկզբին 145 տոկոս մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների նկատմամբ, սակայն այդ քայլը կարող էր հարվածել Apple-ին, որը արտադրում է iPhone-ները և իր մյուս ապրանքների մեծ մասը Չինաստանում:

Նոր սակագնային ուղեցույցները վերաբերում են նաև այլ էլեկտրոնային սարքերին և բաղադրիչներին, դրանց թվում՝ նոթբուքերին, կիսահաղորդիչներին, ֆլեշ կրիչներին և հիշողության քարտերին:

Այս ապրանքները, ի վերջո, կարող են ենթարկվել լրացուցիչ մաքսատուրքերի, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, ավելի ցածր կլինեն, քան Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած 145 տոկոս դրույքաչափը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ