Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:38 12-04-2025

Արցախի հայության համախմբումը հնարավոր է Արցախի համայնքների վերականգնմամբ․ Աշոտ Սարգսյան

«Իրատես.ամ» կայքում կարդացի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Վտանգավոր առաջարկություն» հոդվածը: Հեղինակի առաջարկությունը ոչ միայն վտանգավոր է, այլ նաեւ կործանարար:

Հեղինակը խորհուրդ է տալիս արցախցիներին հնարավորինս արագ ինտեգրվել Հայաստանի քաղաքական, հանրային կյանքին, Հայաստանում չկազմակերպել Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններ: Այնուհետեւ՝ արցախահայությունը Հայաստանում պետք է ինքնակազմակերպվի, սակայն դա պետք է տեղի ունենա ոչ թե պետական կառույցների, այլ հասարակական կազմակերպության ձևաչափով:

Հարգելի քաղաքագետին հիշեցնեմ, որ ժամանակին նման հանճարեղ միտք է արտահայտել նաեւ ՀՀ վարչապետի աթոռին կառչած թուրք Նիկոլ Փաշիյանը: Նա եւս գտնում է, որ Հայաստանում կա միայն մեկ իշխանություն, դա Հայաստանի իշխանությունն է: Բնականաբար, մենք պետք է հասկանանք, որ խոսքը բացարձակ իշխանության մասին է, որին ԹՆՓ-ն հասել է իր գարդաշների եւ գունազարդված սուտ խոստումներին հավատացած ՀՀ քաղաքացիների օգնությունների շնորհիվ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ակտիվորեն գործում է Արցախի Հանրապետության մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների միավորումը:

Հայտնի է, որ քաղաքացիների շահերն ու կամքը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և ինստիտուտների ամբողջությունը քաղաքացիական հասարակությունն է: Քաղաքացիական հասարակությունը, ըստ Օրհուսի կոնվենցիայի, ակտիվ մասնակցում, հակակշռում եւ հավասարակշռում է պետական մեքենային։

Հարց է առաջանում՝ ո՞ր պետական մեքենայի, Հայաստանի Հանրապետության, թե՞ Արցախի Հանրապետության:

Քաղաքացիական հասարակությունը մասնակցում է իշխանությանների կողմից կարեւոր նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացներում:

Հետաքրքիր է իմանալ ԹՆՓ-ի կողմից հակասահմանադրական մի շարք որոշումներ կայացնելիս Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ի՞նչ մասնակցություն է ունեցել:

Պարզից էլ պարզ է, որ Արցախի քաղաքացիական հասարակությունը ՀՀ-ում այն դերակատարությունը չի կարող ունենալ, ինչ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը ներկայացնող ԱՀ նախագահը, ԱՀ Ազգային ժողովը եւ ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ պատճառով է, որ ՀՀ իշխանությունները ( իմա՝ ԹՆՓ) թույլ են տվել, որ ԱՀ հասարակակակ կազմակերպությունները համախմբվեն, ստեղծեն մավորում եւ կամա-ակամա կատարեն «վերեւների» ցուցումները:

ՀՀ իշխանություններին եւ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին հիշեցնեմ, որ Արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները Բաքու քաղաքում հատուկ գրասենյակներ են բացել Շուշիի, Ակնայի ( Աղդամի) եւ մի շարք բնակավայրերի անվանմամբ: Բացի դրանից ստեցծել են «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմ ( խաղացողների մեջ սեւմորթ ադրբեջանցիներ կային), որը մասնակցել է մի շարք միջազգային մրցումների: Մինսկի խմբի շրջանակում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդիպումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները միշտ առաջ են քաշել այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին:

Հիմա Մայր Հայաստանի իշխանությունները Արցախ անունը չեն ուզում լսել: ԹՆՓ-ն հայատարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել: Դա եղել է ազդանշան, որ Արցախի հայության դեմ ատելության նոր ալիք բարձրանա: Դրա արգասիքն է նաեւ 40+10 հազար դրամների չտրամադրելը ՀՀ ՔՊ-ական իշխանության կողմից: ՀՀ կառավարության նման թշնամական վերաբերմունքը Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ պատճառ է դառնալու նոր արտագաղթի: Մեղմ ասած՝ հազար ամոթ ԹՆՓ-ին եւ նրա հպատակներին:

Արցախի հայության համախմբումը հնարավոր է, առաջին հերթին, ԱՀ շրջանների բնակավայրերի համայնքների վերականգնմամբ: Կարեւոր է նաեւ համայնքների բնակիչների համատեղ բնակվելու իրագործումը, որը կնպաստի լուծելու սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, բարոյահոգեբանական խնդիրները եւ նախապատրաստվելու Արցախ համաժամանակյա վերադառնալուն:

Աշոտ Սարգսյան
ԱՀ խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել