Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:35 10-04-2025

Տղաս 3 տարի է՝ ապօրինի կերպով անազատության մեջ է. նախկին հարսիս հայրը կապեր ունի, որոնք օգտագործում է

«Պահանջում ենք արդար քննություն։ Իմ տղան ապօրինի կերպով 3 տարի գտնվում է անազատության մեջ ու դրան գումարած ամսի 8-ին դատական նիստի ժամանակ, ինչ-որ մեկը նստած տեղից վեր կացավ, ասեց՝ «էդ սպանությունը կատարել եմ ես» ու դատավորի դռան մոտից ինքը դուրս եկավ ու գնաց։ Ես պահանջում եմ, որ գա օրենքով պատասխանատվություն կրի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի հայրը՝ Գարիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ գործը պատճաշ կերպով չի քննվում, քանի որ տուժողի հայրը երկար տարիներ ոստիկանությունում բարձր պաշտոն է ունեցել։

«Իմ տղան ի սկզբանե նրանց համար եղել է անցանկալի փեսա։ Հայրը բարձրաստիճան պաշտոնյա է եղել, կապերը գուցե հնուց մինչև հիմա կան, օգտագործում են»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր Նարեկ Սարգսյանի հարազատները, փաստաբանն ու համագյուղացիները կառավարությոն դիմաց էին․ պահանջում էին, որ կառավարության աշխատակիցներից որևէ մեկն իջնի ու վերցնի իրենց դիմումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված