copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:45 10-04-2025

Թուրքիան պատրաստվում է զինել Սիրիային. Hürriyet 

«Մենք չենք ցանկանում, որ Սիրիան, այդ թվում նաև Թուրքիան, օգտագործվի որպես հարձակվելու միջոց Իսրայելի դեմ», Hürriyet-ի փոխանցմամբ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ խոսելով Թուրքիայի հետ հարևանական հարաբերությունների վերջին շրջանի «վատթարացման» մասին։

Նեթանյահուն նաև նշել է. «Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք կանխել այս բախումը տարբեր ձևերով, և կարծում եմ, որ դրա համար ԱՄՆ նախագահից ավելի հարմար զրուցակից չենք կարող գտնել»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ, նշելով, որ շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ավելացրել է. «Ես հենց նոր ասացի վարչապետին՝ Բիբիին (Բենիամին Նեթանյահուին), որ եթե Թուրքիայի հետ խնդիր ունենաք, կարծում եմ՝ կկարողանամ լուծել այն։ Դուք գիտեք՝ ես շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի և նրա առաջնորդի հետ։ Կարծում եմ՝ մենք կարող ենք դա լուծել»։

Թուրքական թերթը հավելել է, որ Անկարան ևս Սիրիային հետևում է մեծ ուշադրությամբ:

Անկարայի համոզմամբ, Սիրիայում գոյություն ունի անվտանգային խնդիր։ Այդ խնդիրը վերացնելը առաջնային նշանակություն ունի թե՛ Թուրքիայի, թե՛ ողջ տարածաշրջանի երկրների համար։ Սիրիայի անկայուն վիճակը կարող է բացասաբար անդրադառնալ հարևան երկրների վրա, ինչը Անկարան ցանկանում է կանխել։

Սիրիայի ներկա վիճակը պահանջում է նաև ռազմական ուժի կիրառում։ Սիրիայի տարածքում կգործի ԴԱԻՇ-ի դեմ պայքարող կոալիցիայի ռազմական կենտրոնը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ