Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 10-04-2025

Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը հասարակության տարբեր շերտերի միջև բուռն, ենթագիտակցական մակարդակի ձգտող ատելության սերմանումն ու խորացումն է: Ի մասնավորի, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական քաղաքականքարոզչական «գծերից» մեկը հետևողական, տարիներ շարունակ ծավալված ատելության սերմանումն ու խորացումն է Արցախի ու արցախցիների դեմ: Սա Փաշինյանի դեպքում միշտ է եղել: Բայց հիմա, մեր այս օրերում Արցախի ու Արցախի հայության դեմ ատելության քարոզչությունը շատ ավելի խորացված և համակարգված է իրականացվում փաշինյանական քարոզչահեծանիվի կողմից՝ մոբիլիզացնելով իրենց բոլոր սատելիտներին, ֆեյքերին, մարգինալ կերպարներին:

Հատկապես վերջին շրջանում արցախցիների նկատմամբ ատելությունը, չարությունը փաշինյանականները հանրային հարթակներ լցնում են հսկայական չափաբաժիններով: Այս ճանապարհին նրանք կիրառում են նաև սոցիալական աջակցության թեման: Հասկանալի է, այն նախատեսված է առավելապես մակերեսային ընկալում ունեցող զանգվածների համար: Մասնավորապես, նման մարդիկ, լսելով, օրինակ՝ 40+10 հազարական դրամ աջակցության մասին, ասում են՝ «ինչո՞վ ենք վատ արցախցիներից, որ նրանց սոցիալական օգնություն, գումար են տալիս, մեզ չեն տալիս...»:

Հաշվարկը հետևյալի վրա է. այդ մասսան չի խորանալու այն բաների վրա, որ արցախցիներին տնազուրկ, հայրենազուրկ են դարձրել հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Նրանք իրենք իրենց չեն ասելու՝ բայց չէ՞ որ այս մեր հայրենակիցներն ամեն ինչից են զրկվել: Հասկանո՞ւմ եք՝ ամեն ինչից... Դրա համար էլ ստանում են (ստանում էին) այդ չնչին աջակցությունները: Իսկ այն մարդիկ, որոնց ուղեղում թշնամական թեզեր են գեներացնում արցախցիների նկատմամբ, բարեբախտաբար, դեռ իրենց տներում են, իրենց բակերում, ու դրա կարիքը չունեն: Էլի բարեբախտաբար՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը դեռ այդ տարածքներին չեն հասել: Սա գոնե հնարավո՞ր է հասկանալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ