copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:32 09-04-2025

Նորից բոլորս ենք մեղավոր․ Աննա Հակոբյանը ընդունում է սխալը՝ առանց ներողություն խնդրելու

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին օրերին ամենաքննարկվող թեմային։

«Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթեւոսյանի անունը։

Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, եւ առավել եւս ոչ մի բանասեր, կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որեւէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթեւոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։

Չէր հայտարարում, որովհետեւ մեր միջավայրում նորմալ էր նայել եւ չտեսնելը, կարդալ եւ չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետեւ մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել։

#կրթվելընորաձեւէ շարժման նպատակը տողերի, վերագրերի, հեղինակների, տեքստերի, մտքերի, փաստերի, բառերի իմաստների մեջ խորանալն ու դրանք ճիշտ ըմբռնելը մեզանում նորաձեւ դարձնելն է։

Սեր եւ խոնարհում Հրանտ Մաթեւոսյանին եւ Վանո Սիրադեղյանին»։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումներում Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել է Հրանտ Մաթևոսյանի նկարն, ու իբրև թե, գրողի խոսքը․ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս»։

«Դա որևէ կապ չունի Հրանտ Մաթևոսյանի հետ։ Վանո Սիրադեղյանի խոսքն է, որը հիմնված է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը» էսսեից վերցված մի հատվածի վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում