copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:55 09-04-2025

Սարիկ Մինասյանը  կնշանակվի Շիրակի մարզպե՞տ

Մարտի 30-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պաշտոնանկ կարվի։

Շիրակի մարզպետի աշխատակազմից օրերս Oragir.News-ի հետ զրույցում հերքել էին տեղեկությունը։

Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը( Մեր Սարիկը) կնշանակվի Շիրակի մարզպետ։

Oragir.News-ը տեղեկության վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Սարիկ Մինասյանից։
«Հեռախոսով հարցազրույց չեմ տալիս..., առցանց էլ ժամանակ չունեմ»,- հայտարարեց Մինասյանը։

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության պատճառն այն է, որ ձախողել է Սարիկ Մինասյանին Գյումրիի քաղաքապետ դարձնելու գործընթացը։

Նշենք, որ Սարիկ Մինասյանը հասցրել է մի քանի կուսակցություններ փոխել` ԲՀԿ-ից ՀՀԿ, ԼՀԿ, ապա ՔՊ։
Սարիկ Մինասյանը սկզբում ԲՀԿ-ական էր, հետո դարձավ ՀՀԿ-ական։

2018 թ. մարտից մինչև 2019 թ. հունվարը զբաղեցնում էր ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնը, ի դեպ այս պաշտոնում նշանակվել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի միջնորդությամբ, ով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է։

2018-ին Սարիկ Մինասյանը ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրվել է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունով։

2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում մանդատ չստացավ, Սարիկ Մինասյանը սկսեց հայտարարել, որ ինքը անկուսակցական է։

Սարիկ Մինասյանը 2021 թվականից մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզի ավարտը զբաղեցնում էր Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ 2018 թվականից ի վեր Շիրակի մարզում 6 մարզպետ է փոխվել․

2018-2019 թթ. Կարեն Սարուխանյան
2019-2021թթ. Տիգրան Պետրոսյան
2021թ. հունվարից - 2021թ. նոյեմբեր՝ Հովհաննես Հարությունյան
2021-2023թթ. Նազելի Բաղդասարյան
2023-2024 թթ. Մուշեղ Մուրադյան
Վեցերորդ մարզպետը ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն է, ով մի քանի ամիս առաջ էր նշանակվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին