copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:43 09-04-2025

Դիլիջանում թալանել են քաղաքացու բնակարանը․ վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 4-ին, գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացել, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի շենքերից մեկից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գրիգորյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում պարզվել է, որ բնակարանը պատկանում է Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Մարգարիտ Զ․-ին, ով հայտնել է, որ ապրիլի 4-ի ժամը 08։50-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցի 86-րդ շենքի իրեն պատկանող բնակարան և ննջասենյակի պահարանի մեջ դրված զարդատուփից գողացել 7 կտոր ոսկյա և 4 կտոր արծաթյա զարդեր՝ պատճառելով շուրջ 1 մլն 590 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին