Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:45 08-04-2025

Շտապօգնության վարորդի աչքը կպել է, քնել է. տեսագրությունը կա. նոր մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից․ news.am

Կանչի վայրից հետ գնալու ժամանակ մեքենան գնում խփում է սյանը, ինքնավթար է եղել՝ շատ վատ ելքով. Նախնական վարկածով վարորդը քնել է, աչքը կպել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Շտապօգնության» մեքենայի ողբերգական ավտովթարին, որի հետեւանքով բժիշկը մահացել է, իսկ բուժքրոջ վիճակը ծանր է:

Հարցին՝ վարորդներըւ ծանրաբեռնվա՞ծ են աշխատում, որ նման դեպք է գրանցվել, նա պատասխանեց. «Բուժքույրի վիճակը ծանր է, բժիշկը մահացել է, վարորդը հիվանդանոցում է, հիմա նստենք, քննարկենք ծանրաբեռնված է, թե ծանրաբեռնված չէ՞: Աչքը կպել է, հստակ դա է, խոչընդոտ չկա, տեսագրությունը ունենք ոնց է եղել, գնում խփում է: Ես առաջին վայրկյանից այնտեղ եմ եղել, այդ ամենը իմ աչքի դեմն է եղել»:

Անդրադառնալով քաղաքապետի խոսնակ Հայկ կոստանյանի գրառմանը, որ բժիշկն ամրակապված չի եղել, Ռուբեն Գրիգորյանն ասաց. «Այնտեղ եմ եղել, ենթադրել եմ, հա, ասել եմ՝ երևի ամրակապված չի եղել, բայց հիմա նստենք, սկսենք դա քննարկել այս պահին, ճիշտ չէ: Այս պահին ես այլ բաներով եմ զբաղված, տեսնենք՝ ինչով օգնենք, ինչ անենք, հարազատներին ենք տեղյակ պահում: Ենթադրում եմ՝ երկուսն էլ ամրակապված չեն եղել:

Երկուսն էլ «Էրեբունի» ԲԿ-ում են աշխատում, մահացողը կին է, բուժքույրը կին է: Մահացողը մոտ 70 տարեկան է, բուժքույրը էլի մեծ է՝ 60-ն անց է, վարորդը երիտասարդ է։

Վարորդի վիճակը նախնական տվյալներով թեթեւ է, բուժքույն է, որ հիմա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է»,- ընդգծեց խոսնակը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով