copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:33 07-04-2025

Արագածոտնի մարզում վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. shamshyan.com

Ապրիլի 4-ին «Մի կաթիլ մեղրի» պատմություն և կրակոցներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արուճ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել։

Տեղեկությունը քրեական ոստիկանությունից փոխանցել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչություն, որից հետո Արուճ գյուղ են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, նույն գյուղի դպրոցի մոտ նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սամվել Հ.-ն իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել նույն գյուղի բնակիչ 31-ամյա Ֆահրադ Հ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Իսկ նշված ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև Արուճ գյուղի բնակիչ 20-ամյա Սերգեյ Ա.-ն։

Կրակոցների հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվաթևը։

Դեպքի փաստով քրեական ոստիկանության Արագածոտնի վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Չի բացառվում, որ այն նախաքննության ընթացքում վերաորակվի՝ որպես սպանության փորձ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Սամվել Հ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են նշված «Mercedes»-ը և կրակված պարկուճներ։

Պատճառը եղել է ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին