Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:32 04-04-2025

Վայոց ձորի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Մանվել Թ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Չ․-ն և 35-ամյա Հրաչյա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված