Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 04-04-2025

Փաշինյանը մեր «զեմլյակն» ա, բայց ասեք՝ մի կամիսիա ղրգի դեսը․ կոթեցի  

«Տունը տվեք «սուբահ» տղերանցը, որ ամուսնանան»-ասում է զայրացած կոթեցին։ Բնակարանաշինության պետական ծրագրից այստեղ դժգոհ են։ «Մարդ կա, որ մեր գեղը գուգլով ա գտել ու եկել ստի հող առել, տուն սարքել, իսկ մեր տեղացի ջահելը մնացել ա անտուն»,- վրդովված ասում է պարոն Արայիկը։

Բնակարանաշինության պետական ծրագիրը Կոթիում դադարցվել է, մինչդեռ հարեւան գյուղերում կշարունակվի նաեւ 2026-ին։ Բացի այդ, Բաղանիսի ու շատ այլ սահմանամերձ գյուղերի դեպքում ծրագրի հատկացվող գումարը հասնում է մինչեւ 22 մլն դրամի, իսկ Կոթիի դեպքում 16 մլն դրամ է։ Սակայն ծրագրի ամենամեծ բացը, ըստ կոթեցիների, շատերի համար մասնակցության անմատչելի պայմաններն են, վարկային լավ պատմությունը , ընտանիքում երեխայի առկայությունը։ Կոթիում մի քանի տասնյակ երիտասարդ տղաներ չեն ամուսնանում, քանի դեռ ծնողների հետ՝ մեծ ընտանիքում են ապրում, այնինչ եթե ծրագրով նաեւ մինչ ամուսնությունը տվյալ ծրագրով բնակարան կառուցելու հնարավորություն լիներ, ընտանիք կազմելուց չէին խուսափի գյուղի տղաները։ Մի խոսքով, ինչպես պետական շատ այլ՝ ինչպես օրինակ գյուղատնտեսական ծրագրերին սահմանին ապրող գյուղացին մասնակցել չի կարողանում, դրանից օգտվում են ոչ տեղացիներն ու եկամուտներ ստանում։ Ահա եւ պետական ծրագրերի բացը, ասում են Կոթիում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան