copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:54 02-04-2025

Աբխազիայի նոր նախագահը ստանձնել է պաշտոնը

«Բադրա Գունբան պաշտոնապես ստանձնել է Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Երդմնակալության հանդիսավոր արարողությունը ապրիլի 2-ին տեղի է ունեցել նախարարների կաբինետի հանդիսությունների դահլիճում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Գունբան նախագահական երդում է տվել խորհրդարանի պատգամավորների ու Սահմանադրական դատարանի դատավորների ներկայությամբ։ Այնուհետև հանրապետության խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան Գունբային հանձնել է իշխանության խորհրդանշանները՝ նախագահի դրոշակը, պաշտոնական կնիքը՝ Աբխազիայի զինանշանով և «Աբխազիայի Հանրապետության նախագահ» մակագրությամբ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակի խորհրդանիշ սուրը և աբխազական ազգային գավազան՝ «ալաբաշչա»՝ պետական իմաստության նշանը:

Արարողության պատվավոր հյուրերի թվում էին Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներ, Ռուսաստանի, Հարավային Օսիայի, Վենեսուելայի և Նիկարագուայի դեսպանները, Մերձդնեստրի ներկայացուցիչը, Սահմանադրական դատարանի դատավորները և Աբխազիայի Գերագույն դատարանի ղեկավարությունը, կառավարության անդամներն ու շրջանների վարչակազմերի ղեկավարները, ինչպես նաև կրոնադավանական ուղղությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել