Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:44 02-04-2025

Արագածոտնի մարզում բախվել են «ԳԱԶել»-ը և «Mercedes»-ը․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է․ shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Թ․-ի վարած «ԳԱԶել» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սասուն Մ․-ի վարած վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Սասուն Մ․-ն և նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 2-ամյա Ն․ Մ․-ն, 34-ամյա Նոնա Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ «Mercedes»-ի ևս մեկ ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Տարոն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան