copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:01 02-04-2025

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է լուսակիրին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Լյուդվիգ Կ.-ի վարած «Nissan» մակնիշի և 21-ամյա Հարություն Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնությւոն է ցուցաբերել «Mercedes»-ի վարորդին, սակայն թե՛ նա, թե՛ «Nissan»-ի վարորդը հրաժարվել են հիվանդանոց մեկնել:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե սյանը, որի վրա տեղադրված է եղել երթևեկությունը կարգավորող լուսակիրը, որը կոտրվել է:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդներից մեկը ՀՀ ՊՆ զորամասի սպա է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի