copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:51 02-04-2025

Հայաստան է ժամանել Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը։