copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 26-03-2025

Հաշմանդամություն ունեցող եղբայրներին կրակի ճիրաններից փրկել են. հրդեհ Սուրենավանում

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում։

Oragir.News-ի հետ զրույցում Սուրենավանի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Հակոբյանը մանրամասներ հայտնեց դեպքի վերաբերյալ։

«Հոսանքի հետ կապված խնդիր է եղել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տանը բնակվում էին երկու եղբայր, որոնք ունեն հաշմանդամություն։ Բարեբախտաբար, համագյուղացիները կարողացել են արագ հասնել ու նրանց դուրս բերել տանից։ Երկուսն էլ լավ են»,- ասաց համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

Մարիամ Հակոբյանի խոսքով՝ եղբայրներն այս պահին գտնվում են իրենց հարազատների տանը, մինչև կլուծվի նրանց բնակարանի հարցը։ Նա նաև նշել է, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների՝ տունը ամբողջությամբ չի այրվել, և հնարավոր կլինի վերականգնել այն։ Մինչ այդ, հաշմանդամություն ունեցող եղբայրները կմնան իրենց հարազատների խնամակալության ներքո։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել