Ուղիղ եթեր
Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:15 26-03-2025

Tesla-ի պահանջարկը նվազել է, Դանիայում կանայք կծառայեն, Բալիում տուրք կվճարեն․ Միջազգային մամուլ

1. Թրամփը Կոլորադոյի Կապիտոլիումից պահանջում է հեռացնել իր դիմանկարը, նա ասում է, որ Կոլորադոյի օրենսդիր մարմնի՝ Նահանգային ասամբլեայի շենքի իր դիմանկարը միտումնավոր աղավաղված է և այն անվանել է սարսափելի։ Այս մասին գրում է The Guardian-ը։

2․ Բալիում զբոսաշրջիկների համար նոր կանոններ են սահմանվել, իշխանությունները հրահանգել են զբոսաշրջիկներին պահպանել տեղական ավանդույթները, հասարակական վայրերում կրել համեստ հագուստ և չթափել աղբ: Բացի այդ, այժմ Բալի այցելող զբոսաշրջիկները պետք է վճարեն 10 դոլար հատուկ տուրք՝ կղզում գտնվելու համար։ Այս մասին գրում է Antara-ն։

3․ ԱՄՆ-ում Boeing 787-9 ինքնաթիռը, որը տեղափոխում էր 257 ուղևոր և անձնակազմի 13 անդամների, ստիպված է եղել թռիչքից 2 ժամ հետո վերադառնալ, քանի որ օդաչուն մոռացել էր իր անձնագիրը։ Այս մասին գրել է USA Today-ը։

4․ Ռուսաստանի Դաշնության Պետդուման օրենք է ընդունել ըստ որի արգելում է գովազդ իրականացնել Instagram, Facebook և X սոցիալական ցանցերում։ Օրենքի խախտման դեպքում անձը կտուգանվի։ Այս մասին գրում է The Moscow Times-ը։

5.Ռուսաստանում քննարկվում է սննդաբանների գովազդը արգելելու առաջարկը, սակայն Պետդուման դեմ է։ Այս մասին գրում է RTVI-ն։

6. Սվերդլովսկի տարածաշրջանային օրենսդիր ժողովը օրենք է ընդունել , որի համաձայն՝ մինչև 23 տարեկան աղջիկները երեխա լույս աշխարհ բերելու դեպքում կստանան $5,300։ Այս մասին գրում է TASS-ը։

7. ԱՄՆ-ն և Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովի տարածքում զերծ մնալ ուժի կիրառումից։ Այս մասին գրում է BBC-ն։

8. Զելենսկին արձագանքել է Սև ծովում հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների արգելքի մասին համաձայնագրին։
Զելենսկին հայտարարել է, որ եթե Մոսկվան խախտի այս պայմանավորվածությունը, ապա ինքը կդիմի Դոնալդ Թրամփին՝ ռազմական աջակցությունը ավելացնելու և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նպատակով։ Այս մասին գրում է Pravda-ն։

9. Ամերիկայում իրականացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ովքեր ունեն բարձր ինտելեկտ և կրթվածության մակարդակ այդքան չեն հավատում աստղագուշակությանը։ Այս մասին գրում է Psy Post-ը։

10․ Թրամփի վարչակազմը 238 վենեսուելացի միգրանտների արտաքսել է Սալվադորի խիստ ռեժիմի բանտ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

11․ Դանիայում կանայք նույնպես պարտադիր զինվորական ծառայության կանցնեն 2026-ից սկսած։ Ներկայումս Դանիայում զինվորական ծառայությունը պարտադիր է միայն տղամարդկանց համար, սակայն դրանից հետո այն կդառնա ընդհանրական, գրում է Space War-ը։

12. ԵՄ-ում էլեկտրական մեքենաների պահանջարկը շարունակում է աճել, սակայն Tesla-ի պահանջարկը նվազել է: Ըստ Acea արդյունաբերական ասոցիացիայի տվյալների, էլեկտրական մեքենաների գրանցումները հունվար-փետրվար ամիսներին աճել են ավելի քան 25%-ով սակայն, Tesla-ի նոր ավտոմեքենաների վաճառքը նվազել է 49%-ով։ Այս մասին գրում է AP News-ը։

13. Բրիտանացի հնագետները հայտնաբերել են երկաթե դարաշրջանի մեծագույն գանձերից մեկը՝ Melsonby Hoard-ը։ Հայտնաբերվել է ավելի քան 800 տարբեր իրեր, այդ թվում՝ կաթսաներ, ձիու զրահ, սանձեր, նիզակներ և երկաթե անիվներ։ Այս մասին գրում է BBC-ն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել