Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:42 22-03-2025

Մարդաճանաչության լակմուսի թուղթը. ով Նիկոլին չի հայհոյում՝ նիկոլական է

Հայ արձակագիր Լևոն Ջավախյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹԸ

Վերնիսաժում երկու նիկոլական կային։ Անհնարին էր նրանց հետ նիկոլի հասցեին արտահայտվել։ Փոր կթափեին։ Թվում էր, թե անբուժելի հիվանդ են։ Բայց պազվում է, որ բժշկություն կա, որ հրաշքներ է գործում։ Բժիշկն էլ ո՞վ է. հենց ինքը նիկոլը` իր ճղճղան ձենով, շարժուն ժեստուկուլացիայով, ծամածռվող դիմախաղերով, գոռում գոչյունով, չաքուչ, ուրաքով, մեղքը ուրիշների վրա բարդելու պնդաճակատությամբ, հարկերով ու տուրքերով, հայտարարագրերով, կադաստրի գներով, տրանսպորտի վարձով, բազմաբնույթ թանկացումներով, թուրքասիրությամբ, Եղեռնի ուրացմամբ,Թուրքիայի, Ադրբեջանի առջև ճանապարհները, դռներն ու հետույքը բացելու պատրաստակամությամբ և ստով, ստով, ստով, տիեզերածավալ ստերով... Նախկին նիկոլականները նիկոլ էին հայհոյում` ձեն, ձենի տված, խոսքը իրար բերանից թռցնելով, մեկ, մեկու հերթ չտալով, քրֆում էին, էն էլ ո՞նց էին քրֆում, ուշունց տալիս` պատկերավոր, գեղարվեստորեն, ստեղծագործաբար, ջիգյարով, կրքով ու սրտով.. Ամենատաղանդավոր գրողն անգամ կնախանձեր նրանց երևակալությանը։ Տարիներով իրենց խաբված լինելը փորձում էին քֆուրով, ուշունցով, խտացած հայհոյանքի տարփանքով ու հեշտանքով հատուցել։

-Չէ,- իմ մեջ ուրախացա,- ոնց որ ամեն ինչ չէ, որ կորած է։

Այնուամենայնիվ, Վերնիսաժում դեռևս կան մարդիկ, որ լռում են։ Դրանք ծպտված նիկոլականներն են։ Ներքուստ նիկոլի հետ են` արտաքուստ հասկանալով, որ նրան չի կարելի առերես պաշտպանել։ Էդ ռիսկը չունեն։ նիկոլի պաշտոնավարման էս 6֊7 տարվա ընթացքում ես մի բան հասկացա.

-Ուզու՞մ եք զատել նիկոկականներին իսկական հայերից.

Պատասխանում եմ.

-Ով ՆԻԿՈԼԻՆ ՉԻ ՀԱՅՀՈՅՈՒՄ` ՆԱ ՆԻԿՈԼԱԿԱՆ Է։

Սա է մարդաճանաչության իմ «լակմուսի թուղթը»»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ