Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:22 21-03-2025

Փորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

««Հայերն ի սկզբանե չեն եղել Ադրբեջանի տարածքում, ոչ էլ ողջ Հարավային Կովկասում։ Նրանք բնիկ չեն։ Նրանք վերաբնակեցվել են Ցարական Ռուսաստանի կողմից։ Նրանց վերաբնակեցման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր կան, և ոչ մի հայ քաղաքական գործիչ կամ պատմաբան չի կարող դա հերքել։

Եթե ուսումնասիրեք Արկադի Ղուկասյանի տոհմաբանությունը, պարզ կլինի, թե երբ են նրա նախնիները ժամանել ադրբեջանական հող և բնակություն հաստատել։ Նրանց Ադրբեջանին կապող ոչինչ չկա։ Նրանք երբեք կառուցող չեն եղել, նրանք միշտ կործանիչներ են եղել․․․

Սա հայկական վանդալիզմ է. Հիմա, երբ անկյուն են ընկել, ողորմելի մարդկանց պես են իրենց պահում․․․»,- նման ատելության խոսքով է հանդես եկել Ադրբեջանի ԱԺ փոխնախագահը իր հարցազրույցներից մեկում։
Հայերի՝ բնիկ լինելու, այդ թվում՝ հենց Արցախի տարածքում բնիկ լինելու մասին փաստերն այնքան շատ են, որ այդտեղ անգամ քննարկման թեմա էլ չկա, բայց ցավալին այն է, որ նման ձևակերպումներով նրանք ոչ միայն ատելության խոսք են տարածում՝ պետական մակարդակով, այլ փորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել