Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:22 20-03-2025

Ավտոմեքենա, 31 մլն դրամ փոխառություն, 38․5 մլն դրամ եկամուտ․ Վահագն Ալեքսանյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարագիրը։

Անշարժ գույք՝ բնակարան, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։ Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2011 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Պատգամավորը 31․813․600 դրամի չափով հանձնած փոխառություն ունի «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Ալեքսանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 630 հազար դրամ, տարեվերջին՝ 1․933․846 դրամ։

Նրա կախնիկ միջոցները տարեսկզբին կազմել են 5 մլն 400 հազար դրամ, տարեվերջին՝ 3 մլն դրամ։ Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 38 մլն 582․080, որից 9 մլն 950․080 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 28 մլն 632 հազար դրամը՝ ԱՄԻՕ բանկից ստացված փոխառությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 632 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի