Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:16 20-03-2025

Երևանում մի քանի օտարերկրացիներ ծեծել են քաղաքացուն, նրանից հափշտակել գումար ու փախել. shamshyan.com

Մարտի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու փողոցում գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Սաիդ Սեիդ Տամանը հայտնել է, որ մարտի 15-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Կարապետ Ուլնեցու փողոցի 147 դպրոցի մոտ վիճաբանել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուրադի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիներ՝ 40-ամյա Մայքլ Նաիմի և 26-ամյա Ֆարուկ Էլսաիդ Էլերակինի հետ, որի ժամանակ վերջիններս կյանքի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցնելով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով իրեն մարմնական վնասվածքներ և փորձել նստեցնել իրենց ավտոմեքենան, սակայն ինքը դիմադրելով չի նստել, որի ժամանակ Մայքլ Նաիմը նրա գրպանից հափշտակել է 1 մլն 150 հազար դրամ և դիմել են փախուստի:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան