Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:48 18-03-2025

Գյուղացիները վերջին անասուններին են վաճառում․ Նովոսելցովոն դատարկվում է

Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Նովոսելցովո բնակավայրը 100-ից մի փոքր ավելի բնակիչ ունի:

Տասնամյակներ շարունակ այս բնակավայրում ոչինչ չի փոխվում: Այստեղ «չկա»-ների շարքն անավարտ է․ բնական գազ ու ճանապարհ չկա, դպրոց, մանակապարտեզ, խանութ ու հանրային տրանսպորտ՝ նույնպես: Փոխարենը՝ տասնամայկներով չլուծված խնդիրների պատճառով գյուղից բնակիչների մեծ հոսք կա:

Անասնապահության համար իդեալական պայմաններ ունեցող գյուղում առկա խնդիրների պատճառով գյուղատնտեսության այս ճյուղը ևս չի զարգանում։ Գյուղացիներից շատերը վերջին անասուններն են վաճառում ու հեռանում գյուղից։ «Եղած բնակիչներն իրենց անտեսված են զգում, ասում են՝ գյուղի տեղն իմացող չկա: Այս տեմպերով գյուղն ամբողջությամբ կդատարկվի ու կդառնա «գյուղ-ուրվական»,- ասում են գյուղացիները՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով իրենց բնակավայրի խնդիրների վրա։

Գյուղը մոտ է հայ-վրացական սահմանին, իսկ Տաշիրից ընդամենը 6 կիլոմետր է հեռու, բայց թվում է, թե հարյուրավոր կիլոմետրեր է բաժանում Նովոսելցովոն քաղաքից:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել