Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 15-03-2025

Արծրուն Հովհաննիսյանը հիմարի մեկն է, դավաճանից դավաճան, ինչ գիտնական. հարցում

«Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության թեմայով հարց ու պատասխանի ժամանակ ՊՆ նախարարի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոստովանեց, որ առաջին իսկ պահից, երբ Փաշինյանը հայտարարել է «իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին, ինքն անդադար ուսումնասիրել է, հետազոտել, փորձել կապել Փաշինյանի նախորդ տարիների ելույթների հետ եւ հասկացել․ «Առաջ եք քաշում ստրկատիրական մտածելակերպից դուրս գալու ճանապարհը, սուբյեկտ դառնալու ճանապարհը, իրավունք ունեցող առանձին սուբյեկտ: Բայց չնայած դրան, ցավոք սրտի, ձեր նշած ժամանակահատվածում կայսրությունների պատճառով որոշման իրավունքի հավատն ենք կորցրել: Միգուցե ստացել ենք որոշում կայացնելու իրավունք, բայց հավատը չենք ստացել»:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Արծրուն Հովհաննիսյանին գիտնական համարու՞մ եք»։

Հարցվածների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, մի մասն էլ նրան չէր ճանաչում։

«Ո՞վ ա Արծրուն Հովհաննիսյանը, որ չեմ ճանաչում, ուրեմն գիտնական չեմ համարում»,- պատասխանեց մի կին անցորդ։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Արծրուն Հովհաննիսյանը ստախոս է։

«Նա դավաճանից դավաճան է, ստախոս, ասում էր`հաղթելու ենք, դե թող հիմա հաղթի»,- վրդովված ասաց նա։

«Ո՞վ ա է Արծրուն Հովհաննիսյանը, հիմարի մեկն է, հաղթե՞ց»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել