Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 15-03-2025

Էս պետությունը մենակ տուգանքով է փող աշխատում․ հարցում՝ տրանսպորտում չվճարողներին տուգանելու մասին

Տրանսպորտից օգտվողները և դրա համար չվճարողները առաջիկայում կտուգանվեն՝ 15-18 հազար դրամով։

Իրավական ակտերի նախագծերի hրապարակման միասնական կայքում e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար։

Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15․000 դրամի չափով: Եթե քաղաքացիները հնարամիտ գտնվեն և օրինակ երթևեկեն արտոնություն ունեցող անձի փոխարեն, ապա միևնույնն է կրկին կտուգանվեն, բայց արդեն 18․000 հազար դրամով։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են իշխանությունները նման որոշում կայացրել»։

«Էս պետությունը մենակ տուգանքով է փող աշխատում»,- ասաց հարցվածներից մեկ։

Մեկ այլ անցորդի կարծիքով էլ՝ իշխանութունները փորձում են վախեցնել քաղաքացիներին։

«Ժողովրդին ապուշի տեղ են դրել»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի