copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:03 15-03-2025

Երևանում պարեկները հայտնաբերեցին «Mercedes G 500»-ի օրինախախտ վարորդին. shamshyan.com

Երեկ՝ մարտի 14-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները տաք հետքերով հայտնաբերել են Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Խ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վերջինս մարտի 13-ին Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում իր վարած «Mercedes G500» մակնիշի «77 IZ 777» համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը կապված չի եղել թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, վթարային իրավիճակ է ստեղծել հանդիպակաց երթևեկող վարորդների համար:

Նշված օրինախախտման համար պարեկի կողմից Արմեն Խ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 25 հազար դրամ և նրա նկատմամբ կիրառվել է 3 տուգանային միավոր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված