copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:30 14-03-2025

Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը փորձում է «պղտոր ջրից մաքուր դուրս գալ»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան կիր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը փորձում է «պղտոր ջրից մաքուր դուրս գալ»

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Սահմանազատման անվան տակ Կիրանց գյուղից Ադրբեջանին հանձնված տարածքների հանձնման գործընթացի շրջանակներում Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստանալ իրեն պատկանող հողամասի համար։ Ինչպե՞ս է լուծվելու իրենց հողերից զրկված այդ բնակիչների խնդիրը»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Գաղտնի որոշումների մասով Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկատվություն չունի, իսկ բնակիչների հողային հարցերով առաջարկում ենք դիմել համայնքին»: Մարզպետը փորձում է «պղտոր ջրից մաքուր դուրս գալ», 2024 թվականի գարնանը նա թունդ վիճաբանում էր սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելու դեմ բողոքող, ճանապարհը փակած Կիրանցի բնակիչների հետ, մարզպետն էր մարզպետարանի շենքում Կիրանցի բնակիչների հետ սակարկում Ադրբեջանին հանձնված հողերի տերերին պետական բյուջեից որպես փոխհատուցում տրված գումարների չափերը։ Իսկ հիմա մարզպետն ասում է , որ գաղտնի որոշումների մասով Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկատվություն չունի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից