copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:33 13-03-2025

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում

Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների ու ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ։

Քննարկվել է հանրային իրազեկման ու հաղորդակցության, տեղեկատվական միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ պաշտպանության նախարարության և մարզպետարանների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախանշվել են փոխգործակցությունն ընդլայնելու հիմնական ուղղությունները:

Ամենից շատ դիտված