copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:35 12-03-2025

Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարտի 30-ին Գյումրիում նշանակված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ամենայն հավանականությամբ Գյումրին չի ունենա ՔՊ-ական քաղաքապետ։ Բանն այն է, որ տարբեր կենտրոններից պատվիրված սոցհարցումները ցույց են տալիս, որ կուսակցություններից ոչ մեկը չունի 50% + 1 ձայն, ինչը նշանակում է, որ ՔՊ-ին անհրաժեշտ է լինելու կոալիցիա կազմել այլ ուժի հետ:

Ըստ մեզ հասնող տեղեկությունների, իսկ դրանք հիմնված են սոցհարցումների վրա, 1-ին տեղում է իշխող կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը 30-35 տոկոսին մոտ ձայներով, երկրորդ տեղում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, շուրջ 25-30 տոկոս ձայներով: Ըստ այդմ, եւս երկու ընդդիմադիր ուժ կհաղթահարի սահմանված շեմը։ Բայց Վարդան Ղուկասյանի ու նրան հաջորդող ուժերի տոկոսային տարբերությունը շատ մեծ է։ Նշանակում է, որ ապագա քաղաքապետ կդառնա նա, ում կմիանան այս երկու ուժերը կամ նրանցից մեկը, ու քանի որ, ըստ այդ հարցումների, շեմը հնարավոր հաղթահարող ուժերը բացառապես ընդդիմադիր դաշտից են, անհնար է, որ միավորվեն ՔՊ-ի հետ՝ այն էլ 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ: Դա ցանկացած ընդդիմադիրի համար կնշանակի քաղաքական ինքնասպանություն մեծ ընտրություններից առաջ։

Ինչ է ստացվում. ընդդիմադիր դաշտում ամենաշատ ձայն ստացող Վարդան Ղուկասյանի շուրջ կձեւավորվի հնարավոր կոալիցիան, եւ վերջինս երկար դադարից հետո նորից կնստի քաղաքապետի աթոռին։ Կամ գուցե պայմանավորվեն ռոտացիայի (փոխատեղման) մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին