copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 01:05 12-03-2025

Ավարտվել են Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունները. Ուկրաինան ընդունել է կրակի դադարեցման և բանակցությունները սկսելու ԱՄՆ-ի առաջարկը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները:

Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, իսկ Ուկրաինան ներկայացնում էին նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ԱԳ նախարարը և ՊՆ նախարարը:

Սպիտակ տունը հանդիպումը արդյունավետ է որակել՝ նշելով, որ մարդկությանը միգուցե սպասվում են «ցնցող նորություններ»:

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ իրենց առաջարկով Ուկրաինան ընդունել է հրադադար հաստատելու և անմիջապես բանակցությունները սկսելու առաջարկը, որպեսզի հակամարտությունն ավարտվի երկարատև ու կայուն խաղաղությամբ, որտեղ հաշվի կառնվեն Ուկրաինայի շահերն ու անվտանգությունը:

«Մենք հույս ունենք այդ առաջարկը ներկայացնել նաև Ռուսաստանին, և մենք հույս ունենք, որ նրանք այո կասեն խաղաղությանը: Գնդակը այժմ նրանց կողմում է: Կարծում եմ՝ Ուկրաինան այսօր կոնկրետ քայլ արեց այս ուղղությամբ, հույս ունենք, որ Ռուսաստանը կպատասխանի փոխադարձաբար»,- հավելել է պետքարտուղարը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակը ևս հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքի վերաբերյալ՝ նշելով, որ Ուկրաինան ընդունել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ անհապաղ հրադադար հաստատել30 օր կրակի դադարեցման մասին։ Նշվում է, որ կրակի դադարեցման ռեժիմը կարող է երկարաձգվել, եթե ՌԴ-ն ընդունի առաջարկը։ ԱՄՆ-ն նաև անհապաղ կվերականգնի Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման գործընթացը։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ մնացած մանրամասները կհրապարակվեն վաղը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի