Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:07 07-03-2025

Հետևել երազանքին. Յուրա Մովսիսյանի մաղթանքը՝ Նաիր Թիկնիզյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին։

«Ոչ ոք չի կարող ասել՝ Թիկնիզյանը պատրաստ է «Սևիլյա» տեղափոխությանը, թե ոչ։ Բայց եթե հետաքրքրություն կա, դա արդեն ինչ-որ բան նշանակում է։ Նաիրը շատ լավ ֆուտբոլիստ է, կարևոր իր ակումբի և հավաքականի համար։ Ես միայն կարող եմ նրան մաղթել անել այն, ինչ ինքն է ցանկանում։ Հետևել իր երազանքին։ Ես միշտ ֆուտբոլիստների կողմից եմ»,- ասել է Մովսիսյանը «Championat»-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի հետ զրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 24 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը Նաիրի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան