copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:00 08-03-2025

4 անշարժ գույք, մեքենա, 5 մլն կանխիկ, 4 մլն եկամուտ․ Լոռու մարզպետի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Աբովյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։

Նշենք՝ Արամ Ղազարյանը կադրային ոստիկան է, նա տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում։ Նա մարզպետ է նշանակվել 2024 թվականի հունվարի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան և 2 ավտոտնակ՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքում, որոնք ձեռք է բերել 2004 թվականի օգոստոսի 12-ին և 2016 թվականի հունվարի 21-ին։ Բացի այդ, նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ նորակառույց մի շինություն՝ Երևանում, որը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել։ Այս շինությունը ձեռք է բերել 2023 թվականի նոյեմբերի 16-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2009 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը նվիրատվություն է ստացել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։

Վերջինս «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում ունեցել է փոխառությունը՝ 0 տոկոս տոկոսադրույքով, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 9000 դոլար։

Արամ Ղազարյանի բանկային հաշիվներին 2 հաշիվներին եղել է ընդհանուր 4 մլն 84․382,1 դրամ։ Նրա կանխիկ միջոցները կազմել են 4 մլն դրամ և 277 հազար ռուբլի։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 3 մլն 833․150 դրամ, որից 3 մլն 661․500 դրամը Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնից ստացած աշխատավարձն է, 171․650 դրամը՝ Ներքին գործերի նախարարությունից ստացած կենսաթոշակը։

Մարզպետի կինը՝ Լուսինե Աբովյանը, աշխատում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես գնումների համակարգման և կազմատնտեսական վարչության ավագ մասնագետ։ Վերջինս շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին եղել է 312․777 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 520 հազար դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 273․057 դրամ, որը ՏԿԵ նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից