Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:32 06-03-2025

Ասենք՝ ձկնաֆերմա ա, ուզում ա ջրի ծավալը պակասեցնող տեխնոլոգիա ստանա, արտոնություն կստանա՞

Պայմանական ասած, եթե ձկնաֆերմա է և ինքը ուզում է տեխնոլոգիա ստանա, որ 40% պակաս ջրով նույն ծավալի ձուկ արտադրի, այդ տեխնոլոգիայի մշակման գործում ինքը կարող է հայտը ներկայացնի և այդ այս մեխանիզմներից օգտվի։ Կամ, գուցե տաքսի ծառայությունը որոշում է տեխնոլոգիա մշակի, թե ինչպես առանց բենզինի կամ գազի ուղևոր տեղափոխի, կամ սակավ ծախսով: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բարձր տեխնոլոգիական ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը խրարխուսելու մեխանիզմների մասին։

Նա ընդգծեց, որ նոր ծրագրով աջակցություն կտրամադրվի նոր տեխնոլոգիաներ ներդնող ընկերություններին։ Փաշինյանը դրական համարեց, որ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը որոշի, թե առաջարկվող լուծումն արդյոք բարձր տեխնոլոգիական լուծում է, թե ոչ:

Նշենք, որ այսօր կառավարությունը հաստատեց բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությանն ուղղված 7-ամյա ծրագիրը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ