Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 05-03-2025

Ըստ էության. Եթե Սպարապետը ողջ լիներ, Փաշինյանը չէր լինի ղեկավար, Արցախը չէր նվիրվի Ադրբեջանին

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանին։

Նրա հետ խոսել ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Բաքվում խոշտանգումների ենթարկվող հայ ռազմագերիների, իշխանության կողմից նրանց խոշտանգումը թույլ չտալու, հայ-թուրքական սահմանի բացման, ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման, Ուկրաինիայում պատերազմի ավարտվելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ավարտի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով օրվա խորհրդի` Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան մասին, Հոխիկյանը նշեց. «Եթե Սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, 2018-ին Նիկոլ Փաշինյանը չէր դառնա Հայաստանի ղեկավարը, Արցախը չէր նվիրվի Ադրբեջանին»։

Անդրադառնալով հարցին` Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին, թե՞ Հայաստանն է դավաճանել Ռուսաստանին, Հոխիկյանը պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնությունը դավաճանել է հայ ժողովրդին, բայց ոչ ՀՀ իշխանություներին։ ՀՀ իշխանությունները դավաճանել են հայ ժողովրդին»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից