Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:52 04-03-2025

Երևանում ինքնակամ տեղադրված բետոնհանգույցը չի ապամոնտաժվել, ավելին՝ կողքին տեղադրվել է երկրորդը

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չպետք է զարմանալ, որ Երևանի քաղաքապետարանում հերթական պաշտոնյան է ձերբակալվել կոռուպցիայի կասկածանքով, քանի որ քաղաքապետարանը կոռուպցիայի, հովանավորչության մի որջ է դարձել, բոլոր հարցերը լուծվում են ամենաբարձր մակարդակներում։ Հերթական օրինակը՝ Երևան քաղաքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի շինհրապարակում շուրջ երկու տարի առաջ տեղադրվել է ապօրինի բետոնհանգույց, որը մթնոլորտի աղտոտումից զատ, վտանգում է նաև շրջակայքում բնակվողների առողջությունը։ Տեսչական մարմինն այն ճանաչել էր ապօրինի և դիմել Երևանի քաղաքապետին՝ ինքնակամ տեղադրված բետոնհանգույցն ապամոնտաժելու միջնորդությամբ, սակայն մինչև օրս ոչինչ չի արվել, ավելին՝ օրեր առաջ կողքին տեղադրվել է երկրորդ՝ ավելի մեծ ապօրինի բետոնհանգույցը։ Այս ամենի մասին թեև տեղյակ են և Երևանի քաղաքապետը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, սակայն կառուցապատողի համար դա որևէ նշանակություն չունի, տեղադրել է արդեն երկրորդը՝ մի շատ պարզ ու հասկանալի պատճառով։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Նոր Նորք վարչական շրջան»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ