copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:36 03-03-2025

Գավառի ղեկավարն օտարել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ համայնքին պատճառելով շուրջ 27 մլն ՀՀ դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ համայնքի ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ համայնքի ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ի, Բ.Բ.-ի և ընկերության փորձագետ Դ.Հ.-ի օժանդակությամբ համայնքին պատկանող 29 մլն 350 հզր ՀՀ դրամ արժողության բազմաբնակարան շենքը 2007 թվականի նոյեմբերի 22-ին շուկայականից էական ցածր գնով՝ 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամով վաճառել է Բ.Բ.-ին, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 27 մլն 705 հզր 500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մասնավորապես՝ Գավառի ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող, իրեն վստահված կիսակառույց բազմաբնակարան շենքը հափշտակելու դիտավորությամբ ընկերության հետ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի գնման պայմանագիր, որի արդյունքում կազմված եզրակացությամբ հիշյալ շենքը գնահատվել է շուկայականից էական ցածր՝ 1 մլն 406 հզր ՀՀ դրամ այն դեպքում, երբ արդեն իսկ ավագանու մեկ այլ որոշմամբ կանխորոշված է եղել գույքի օտարումը:

Այնուհետև, ավագանու 8 անդամները որոշում են կայացրել համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց բազմաբնակարան շենքը աճուրդով օտարելու մասին՝ հիմք ընդունելով հիշյալ շենքը գնահատելու և համայնքի հաշվեկշռում գրանցելու նպատակով ընկերության կողմից տրված կեղծ տվյալներ պարունակող գնահատման եզրակացությունը:

Հայտարարված աճուրդին մասնակցել են Գավառ համայնքի ղեկավարի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ն և վերջինիս մորեղբոր որդի Բ.Բ.-ն, ով էլ փաստացի ձևական աճուրդում ճանաչվել է հաղթող՝ անշարժ գույքի համար առաջարկելով 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամ:

Արդյունքում, 2007 թվականի նոյեմբերի 2-ին Գավառ համայնքի ղեկավարը որոշում է կայացրել բազմաբնակարան շենքը Բ.Բ.-ին օտարելու և օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագիր կնքելու մասին, որից հետո նշված գույքի նկատմամբ գրանցվել է Բ.Բ.-ի սեփականության իրավունքը:

Գավառ համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը), ավագանու 8 անդամի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետերով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), ընկերության փորձագետի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), իսկ գնորդի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի