copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:58 03-03-2025

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Kia»-ն ու «BMW»-ն. shamshyan.com

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Kia» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նախ «Kia»-ն է վթարի ենթարկվել, որից հետո «BMW»-ն բախվել է «Kia»-ին: Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է:

Ճանապարհը եղել է անցանելի, սակայն այդ հատվածում՝ մի փոքր մաս, մերկասառույց է եղել, և միայն վթարից հետո է ճանշինը ժամանել ու աղ ու ավազ լցրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված