copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:10 02-03-2025

ՔՊ-ի հետքերը օր առաջ պետք է հեռացվեն Գյումրիից. Կարեն Սիմոնյան

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ`«Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հանդիպել է գյումրեցիների հետ։

Կարեն Սիմոնյանի խոսքով` հիմա շատ կարևոր է, որպեսզի միասնաբար ձերբազատվենք «Քաղաքացիական պայմանագրի» կառավարումից։

«Գյումրիում ստվերային գործընթացների ու ճնշումների միջոցով «Քաղաքացիական պայմանագրի» կողմից տեղի է ունեցել իշխանազավթում: Արհամարհվել կամ ավելի ճիշտ՝ գողացվել է գյումրեցու քվեն: Հիմա էլ ընտրություններին ընդառաջ որդեգրել են «Ինչքան ուզեք, էնքան խփենք» տխրահռչակ գործելաոճը: Գյումրեցին մեկ անգամ արդեն մերժել է այդ գործելաոճի հեղինակներին: Համոզված եմ, որ հիմա էլ կմերժի այդ ամենը սեփականաշնորհողներին: Նաև կմերժի այն թեկնածուին, ով հայտարարում է, թե, իբր, մենք չենք կռվել ու դրա համար է Արցախը հանձնվել։ Դա դատապարտելի հայտարարություն է և պատասխանը ստանալու է գյումրեցու կողմից։
Գյումրիի մեր թիմը ընտրություններին մասնակցում է «Մայր Հայաստան» դաշինքով։ «Մայր Հայաստանով» առաջադրվելու մեր որոշումը շատ բնական է: Գաղափարական ու քաղաքական առումով դաշինքի մոտեցումները մեր թիմը կիսում է ամբողջությամբ։ Մենք մեր քաղաքական դիրքորոշումը թաքցնելու կամ ամաչելու ոչինչ չունենք։ Բացի այդ՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ ես ունեմ երկար տարիների անձնական, ընտանեկան մտերմություն: Մենք փորձություններով լի համատեղ ճանապարհ ենք անցել և այդ ճանապարհը շարունակում ենք միասնաբար»,- ասել է «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածուն։

Կարեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին մատնանշելով` «ՔՊ»-ի որդեգրած կործանարար գործելաոճը հավելելով ,որ վերջիններիս հետքերը պետք է օր առաջ հեռացվեն Գյումրիից։

Քաղաքապետի թեկնածուի համար կարևոր ծրագրերից է լինելու ազատ տնտեսական գոտու իրագործումը։

Հիշեցնենք, որ այս ծրագրի իրագործման համար մի քանի օր Գյումրիում ստորագրահավաք է իրականացվել։
Հաջորդ մյուս կարևոր ուղղությունները, որոնք թեկնածուի ուշադրության կենտրոնում են` գործազրկություն, սոցիալական խնդիրներ, ներդրումներ և այլն։

Կարեն Սիմոնյանի խոսքով` միասնական ջանքերով հնարավոր է լուծել բոլոր այն հարցերը, որոնք ծառացած են Գյումրիի առջև, բայց հիմա առաջնային ու կարևոր հարցը ՔՊ-ի հետքերը օր առաջ հեռացնել է Գյումրիից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում