copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:40 02-03-2025

Այլ թեկնածուի կարիք չկա. Էրդողանը կառաջադրվի հնարավոր արտահերթ ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Յայմանը հայտարարել է, որ կուսակցությունը դիտարկում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2027 թվականի նոյեմբերին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում կրկին առաջադրելու հեռանկարը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է IHA գործակալությունը։

«Մենք հուսով ենք, որ կրկին կառաջադրենք մեր նախագահին 2027 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Այլ թեկնածուի կարիք չկա: Հաջորդ ընտրություններում մենք կրկին մեր նախագահին կդարձնենք երկրի ղեկավար»,- ասել է նա Անթալիայում ԱԶԿ անդամների հետ հանդիպման ժամանակ։

Քաղաքական գործիչը նշել է, որ Էրդողանի թեկնածությունը առաջադրելու է Հանրապետական ​​դաշինքը, որի կազմում են ԱԶԿ-ն և Ազգայնական շարժում կուսակցությունը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել