copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:59 28-02-2025

Արսենը մերն է, Սարիկը` ոչ այնքան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը պատեհ-անպատեհ հայտարարեն, որ ՔՊ-ում թեւեր եւ ճյուղեր չկան, որ իրենք համերաշխ ու միասնական ուժ են, իրականությունը ճիշտ հակառակի մասին է խոսում։ Երեկ էլ Անդրանիկ Քոչարյանն է անուղղակիորեն հեգնել Գյումրու իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի ընտրած «Մեր Սարիկը» կարգախոսը՝ այդպիսով բացահայտելով թիմում տիրող տրամադրությունները Սարիկ Մինասյանի նկատմամբ։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը Ճանապարհային պատահարների մասին օրենքի քննարկման ընթացքում առաջարկել է․ «Եկեք պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկում՝ գրենք «Մեր Արսենը»։

Բանն այն է, որ ՔՊ-ում ոչ բոլորն են խանդավառված Մինասյանի թեկնածության ընտրությամբ, շատերը խանդով են վերաբերում. ինչու պիտի իրենց՝ քայլածների շարքերից չգտնեին հարմար թեկնածու եւ Էդմոն Մարուքյանի թիմակցին խնդրեին առաջնորդել ՔՊ ցուցակը։ Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանից մեր լրագրողը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ էիք հեգնում Գյումրիի ձեր թիմի ընտրած կարգախոսը, Սարիկը հիմա ձե՞րն է, թե՞ ձերը չէ․«Էլի դուք թույն եք նետում, այո, մեր Արսենը մեր Արսենն է», պատասխանել է Քոչարյանը: «Սարիկն էլ է ձե՞րը», Քոչարյանը չի արձագանքել։

Հիշեցնենք, որ նա 1994-1996 թվականներին եղել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը Գյումրիում եւ այդ օրերին գյումրեցիները շատ «վառ» հիշողություններ են պահպանել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին