copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:18 26-02-2025

ՀՀ-ում հանցավոր խումբը նախապատրաստել է խոշոր չափերով ոսկյա զարդերի և թանկարժեք իրերի կողոպուտ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներ Լ.Մ.-ն, Ռ.Գ.-ն և Ս.Ք.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում նախապատրաստել են Գեղարքունիքի մարզում բնակվող ամուսիններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77 մլն 446 հզր ՀՀ դրամից մինչև 116 մլն 169 հզր ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի բացահայտ հափշտակությունը, սակայն չեն կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ այն բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Բացի այդ, Լ.Մ.-ն և Ռ.Գ.-ն նախնական համաձայնության են եկել միմյանց հետ՝ էլեկտրաշոկի միջոցով տարադրամի փոխանակմամբ զբաղվող դեռևս ինքնությունը չպարզված անձից բռնության գործադրմամբ խոշոր չափի՝ 3 մլն 870 հզր ՀՀ դրամ հափշտակելու հարցի շուրջ:

Լ.Մ.-ի և Ս.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կողոպուտ նախապատրաստելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Լ.Մ.-ի և Ս.Ք.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում