copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:45 26-02-2025

Դեսպանին ուղղված սպառնալիքները շարունակվո՞ւմ են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շարունակվո՞ւմ են Ձեր նկատմամբ մահվան սպառնալիքները Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից՝ երեկ հարցրինք Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ «Ոչ, այդ դեպքից հետո չեն կրկնվել»։

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա նոյեմբերին Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ է ստացել: Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը՝ ի պատիվ երկրի ազգային տոնի:

Փորձեցինք Բալայանին այլ հարցեր տալ՝ իրեն ուղղված սպառնալիքների պատճառների մասին, սակայն նա միալար կրկնում էր՝ ուղղորդելով դեպի ԱԳՆ լրատվական ծառայություն։ Նկատենք, որ երբեք ՀՀ դեսպաններն այսքան ձայնազուրկ եւ իշխանությունից կախյալ չեն եղել, ինչքան հիմա։ Դեսպանի պաշտոնը պահպանելն այնքան է գերնպատակ դարձել, որ անգամ իրենց անձին վերաբերող հարցերին են վախենում պատասխանել, էլ չենք խոսում, որ եթե մի քիչ ինքնասիրություն ունենային, Աննա Հակոբյանի՝ իրենց ուղղված «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող․․․ անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ տեսլականի» բնորոշումներից հետո գոնե մի քանիսը կարձագանքեր կամ, որպես բողոքի նշան, հրաժարական կտար։ Ի դեպ, եթե անգամ այդ որակումները կիրառելի են, ապա դեսպաններին այդպիսին դարձրել է խոսքերի հեղինակի ամուսինը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել