Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:35 21-02-2025

Ավինյանին պետք է հասկացնենք, որ հրաժարական տալու ժամանակն է

Արեգ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի կոլապսի 2րդ օրն է մոտենում ավարտին։ Ցավոք, Ավինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջ հանրային դաշտում չի երևում։ Բայց եթե Հայաստանում առկա լիներ պաշտոնյաների պատասխանատվության մշակույթը, ապա նա ինքը պետք է արդեն հրաժարական տված լիներ։

Իսկ հրաժարական պահանջելու տեղ մենք շատ ունենք։ Սա առաջին նմանատիպ դեպքը չէ, երբ նշված անձանց գործողությունների կամ անգործության պատճառով երևանցիները կանգնում են խնդիրների առաջ։ Հիշենք անցած տարվա անձրևների հետևանքները, հիշենք տրանսպորտի չարեփոխումները։

Որոշեցի հասկանալ, թե արդյո՞ք աշխարհում նման դեպքերում ինչ են անում պաշտոնյաները։ Պարզվեց՝ նման օրինակներ կան, որոնց հիմա կանդրադառնամ։

2010 թ․ Շոտլանդիայի տրանսպորտի նախարարը հրաժարական էր տվել՝ ձնամաքրման աշխատանքները տապալելու մասին հայտարարություններից հետո։ Հրաժարականից հետո նա հայտարարել էր, որ թեև շատ բան արվել էր, բայց կարող էին ավելի էֆեկտիվ աշխատել։ [1]

Ձյան տեղումներով առաջատար Ռուսաստանում էլ ամեն տարի եղել ու լինում են նման դեպքեր։ Օրինակ՝ 2021 թ․ Բիրոբիջանի քաղաքապետը նույնպես հրաժարական էր տվել ձնամաքրումը տապալելու համար։ Տրանսպորտը չէր կարողանում երթևեկել քաղաքում, մաքրող տեխնիկան չէր բավականացնում, իսկ նրա ենթակաները խաբում էին, թե բոլոր բակերը մաքրված են, ինչն իրականությանը չէր համապատասխանում։ [2]

Ծանոթ իրավիճակ է, չէ՞
Վստահ եմ՝ նմանատիպ շատ այլ օրինակներ կարելի է գտնել, աչքովս Ռուսաստանի մի քանի այլ քաղաքների օրինակներ էին ընկել, տեսել եմ նաև օրինակ Ուկրաինայից [3]։ Բոլորի դեպքում արդյունքը մեկն է եղել՝ մեղավոր պաշտոնյայի հրաժարական։

Այնպես որ Ավինյանին պետք է հասկացնենք, որ հրաժարական տալու ժամանակն է»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել