Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:12 21-02-2025

Ռոկոկո ոճով շքեղություն՝ Երևանի կենտրոնում. քաղաքի ամենաթանկ բնակարանը

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով՝ վերջին շրջանում Երևանում բնակարանների գները նվազել են։ Սակայն էժանացմանը զուգընթաց՝ մայրաքաղաքում անշարժ գույքի գները շարունակում են մնալ համեմատաբար բարձր, երբեմն հասնելով աշխարհի ամենաթանկ քաղաքների մակարդակին։

Այս պահին List.am-ում հրապարակված Հայաստանում ամենաթանկ բնակարանի մասին հայտարարության մեջ նշվում է, որ բնակարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ 10-հարկանի շենքի 5-րդ հարկում։

170 քմ մակերեսով այս շքեղ բնակարանը վաճառվում է 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարով։ Բնակարանի 1 քմ-ի արժեքը կազմում է մոտավորապես 7,059 դոլար։ 3 սենյականոց այս շքեղ բնակարանը աչքի է ընկնում բացառիկ ինտերիերով։



Բնակարանի ինտերիերը ձևավորված է ռոկոկո ոճով, որտեղ գերակշռում են ոսկեզօծ դետալները, և աչքի է ընկնում յուրահատուկ ճոխ դիզայնով։ Ճոխությունն էլ ավելի է ընդգծվում ոսկեգույն դետալների ու դասական գունապնակի՝ կրեմագույնի և փայլուն սպիտակի համադրությամբ։

Բնակարանի սեփականատերը, անկասկած, ունի յուրահատուկ ճաշակ։ Ոսկեգույնի այսպիսի առատությունը բնակարանը վերածում է պալատի, որտեղ յուրաքանչյուրը իրեն կզգա արքայական միջավայրում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել