Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 17-02-2025

Թրամփի գովեստը Պուտինին, Էրդողան-Զելենսկի հանդիպումը, անզիջում Լավրովը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 17-ի միջազգային կարևոր լուրերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է դադարեցնել կռիվը»:
«Կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել կռիվը: Ես դա տեսնում եմ։ Մենք երկար ու ծանր զրույց ենք ունեցել... Կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել կռիվը: Նրանք ունեն մեծ, հզոր ռազմական մեքենա: Դուք դա հասկանում եք: Նրանք հաղթել են Հիտլերին, նրանք հաղթել են Նապոլեոնին: Գիտեք, նրանք երկար ժամանակ կռվել են: Նրանք դա արել են նախկինում, բայց ես կարծում եմ, որ նա կցանկանար դադարեցնել կռիվը»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է ցանկանում Պուտինը:
Պուտինի տարածքային հավակնությունների, Ուկրաինայի ամբողջ տարածքը գրավելու մասին ենթադրյալ հավակնության մասին հարցին ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է, որ նույն հարցը տվել է ՌԴ նախագահին:
«Դա իմ հարցն էր նրան։ Որովհետև, եթե նա շարունակի, դա մեծ խնդիր կլինի մեզ համար, և դա ինձ համար մեծ խնդիր կառաջացներ, քանի որ պարզապես չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես «ուզում է նաև վերջ տալ դրան»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը` փետրվարի 18-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունի փոխանցմամբ՝ Զելենկսին Թուրքիա կմեկնի պաշտոնական այցով։
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։
Նշվում է նաև, որ տեղի կունենա մտքերի փոխանակում Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ հարցերի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել