copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:04 14-02-2025

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է: Ցավոք, հայկական կողմի դիրքորոշման պատճառով խմբում աշխատանքը ներկայումս սառեցված է: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ վերսկսելու լիարժեք համագործակցությունը»,- նշել է դիվանագետը:

Խմբի շրջանակներում հսկայական աշխատանք է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների վերականգնման իրավական հիմքերի և տեխնիկական պարամետրերի համաձայնեցման ուղղությամբ, ընդգծել է Զախարովան։

Ձեզ գուցե հետաքրքրի